ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

07.11.2018 16:20 Պարզաբանում
Պարզաբանում

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի երեկվա ճեպազրույցին հղում անելով` այսօր որոշ լրատվամիջոցներում մեկնաբանություն է տարածվել, թե ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարողանա պահպանել ԼԳԲՏ ֆորումի խաղաղ ընթացքը, և ԼԳԲՏ համայնքի ու ֆորումի դեմ հասարակության միջև բախումներ կսկսվեն, ու իբր ոստիկանությունը այդ հայտարարությամբ ցույց է տվել իր անկարողությունը:
Հայտնում ենք, որ թե մեկնաբանությունը, թե եզրակացությունը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:
Հայաստանի ոստիկանության պետը ճեպազրույցում տառացիորեն ասել է հետևյալը. «Մենք` ոստիկանությունը, պատրաստ ենք ոչ միայն այդ միջոցառմանը, այլև առհասարակ Հայաստանում կայանալիք ցանկացած միջոցառումների, և փորձը ցույց տվեց` բոլոր միջոցառումները ոստիկանությունն իրականացրել է բարձր մակարդակի, չթվարկեմ... Միայն բանիմաց, ուժեղ, պրոֆեսիոնալ ոստիկանությամբ կարելի է հասնել նմանատիպ արդյունքների: Նույնն էլ այս դեպքում. եթե լիներ նմանատիպ միջոցառում, ոստիկանությունը կապահովեր բոլորի անվտանգությունը, սակայն մեր գործառութային պարտականություններից կարևորը պրոֆիլակտիկան է, որը մենք իրականացնում ենք»:
Կարծում ենք` ամեն ինչ ասված է ու հավելելու կարիք չկա, ուղղակի մեկնաբանությունների ու եզրակացությունների սիրահարներին կոչ ենք անում չխեղաթյուրել փաստերն ու իրողությունները ու կեղծիքներով թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: