1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

08.10.2018 11:48 Պարզաբանում
Պարզաբանում

Զանգվածային լրատվամիջոցներից մեկը հանրությանն է փոխանցել «հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու» Նարինե Դիլբարյանի մտահոգությունը նախորդը օրը կատարված հրազենով սպանության կապակցությամբ:
Մտահոգությունը հասկանալի ու բոլորինս է, անհասկանալին «ՀՀ իրավական համակարգը ցնցակաթվածների մեջ է» հուզանյարդաբանական բնորոշումն ու «ոստիկանության կրավորական դիրքի» և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` «շառից, փորձանքից հեռու չմիջամտության» վերաբերյալ անհիմն ու անպատասխանատու հայտարարությունները:
Հուզական նույն «լեզվաբանությամբ» հակադարձելն անշնորհակալ գործ է, ուստի պարզապես դիմենք թվերին. մայիսի 10-ից մինչ օրս, այն է` Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնին նշանակելուց հետո, արձանագրվել է հրազենով կատարված սպանության 3 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրազենով կատարվել է 9 սպանություն:
Թվերն ինքներդ համեմատեք, իսկ լրատվամիջոցներին, փորձագետներին, վերլուծաբաններին և ընդհանրապես բոլոր մտահոգներին կրկին ու կրկին խնդրում ենք ձեռնպահ մնալ հապճեպ արձագանքներից, սիրողական մեկնաբանություններից և հիմնազուրկ գնահատականներից: Հանրությունը սպասում և արժանի է իրողությունների խորքային ու ճշմարիտ գնահատման, ինչը կարող են անել բացառապես ոլորտին գիտակ պրոֆեսիոնալները: