Պարզաբանում
09.01.2020 13:28
Պարզաբանում

«Ժամանակ» օրաթերթում հոդված է հրապարակվել մեքենաների տեխստուգման կտրոնների հետ կապված:
Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը տեխստուգման կտրոնների տրամադրման գործընթացում որևէ գործառույթ չունի։ Ճանապարհային ոստիկանությունը միայն վերահսկում է կտրոնի առկայությունը երթևեկության ընթացքում։
Ինչ վերաբերում է 50.000 դրամ տուգանքին, ապա 2012 թ.-ից տուգանքի չափը փոխվել և դարձել է 20.000 դրամ։