1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

11.11.2015 17:56 Պարզաբանում
Պարզաբանում
11.11.2015 թ. «News.am» էլեկտրոնային կայքի «Բերետավորը  հրելով մեզ դուրս էր ուզում հանել. նորակառույց շենքի բնակարանատերերին ահաբեկում են» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացվում է խմբագրություն ահազանգած քաղաքացուհու գանգատը, թե իբր Երևանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի սեփականատերը և մուտքի առջև հերթապահող ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս հանել, ցանկացել են դուռը փակել, որպեսզի իրենք չկարողանան ներս մտնել։
Տեղեկացնում ենք, որ Երևանի Պուշկինի փողոցի 51/1 նորակառույց շենքի սեփականատերը 06.11.2015 թ.-ին պայմանագիր է կնքել ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի բաժնում, ըստ որի ոստիկանության ծառայողները պարտավոր են իրականացնել նշված շենքի պահպանությունը։ Նոյեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հասցեում պահպանություն իրականացնող ոստիկանը զեկուցել է իր ղեկավարությանը, որ 2 քաղաքացի փորձում են ապօրինի մուտք գործել իր կողմից պահպանվող տարածք, ինչը փորձել են կանխել ծառայություն իրականացնող ՊՊԳՎ ոստիկանները։ Այդ ժամանակահատվածում, նշված տարածքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի ծառայողներ ծառայություն չեն իրականացրել և չէին կարող կարմիր բերետավորներ լինել նշված վայրում և հրել քաղաքացիների։