Պարզաբանում
Նոյեմբերի 10-ին համացանցում տեղեկատվություն էր հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակ Ավթանդիլ Ավետիսյանն իր անհամաձայնությունն էր հայտնել Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, սպիտակեցնող նյութի միջոցով կատարված փոփոխության առնչությամբ:
Հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նշանակվել էր ուսումնասիրություն:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի երկու տեսուչներին ամրակցված 588 ՈՍ 01 համարանիշի 2458 կողային համարի ծառայողական ավտոմեքենան կահավորված է «Իսկրա 1» տեսակի 13504 D համարի արագաչափով, որին տրվել է 008494 համարի ստուգաչափման մասին վկայականը։
Պարզվել է նաև, որ արագաչափի ստուգաչափման մասին հիշյալ վկայականի տարեթվի սպիտակեցումը կատարվել է ՀՀ էկնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից, քանի որ ձևաթղթում ամսաթիվը նշված է եղել հին տարեթվով։
Բացի այդ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունից ստացված գրության համաձայն՝ 008494 համարի ստուգաչափման մասին վկայականը տրվել է 2013 թ. դեկտեմբերի 13-ին՝ մեկ տարի ժամանակով, և վկայականի ներքևի ձախ անկյունում առկա է կլոր կնիք, որտեղ նշված է տրման տարեթիվը։