1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

14.03.2014 19:17 Պարզաբանում
Պարզաբանում

«Հրապարակ» օրաթերթը մարտի 14-ի մի հրապարակման մեջ (էջ 1, լուր 2-րդ) անդրադառնալով մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արարատի մարզի Սիս գյուղում տեղի ունեցած միջադեպին նշել է, որ ՀՀԿ-ական գործող և վերընտրված գյուղապետ Արմեն Եղյանի կողմից հնչել են կրակոցներ, միջադեպը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհիվ կոծկվել է, ոստիկանությունում հարուցված քրեական գործը` փակվել, իսկ մարզպետի հովանավորությունը վայելող գյուղապետը «ջրից չոր դուրս գալով»` կրկին վայելում է իր աթոռը:
Հայտնում ենք, որ միջադեպի առնչությամբ ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում: Սիս գյուղում տեղի ունեցած դեպքը ոչ միայն չի կոծկվել, այլև փաստի առթիվ մարտի 13-ին ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Քննությամբ պարզվել է, որ մարտի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սիս գյուղի Նոր թաղամաս 1 փողոցում նույն գյուղի բնակիչներ Ա. Վարդանյանը, Ռ. և Ռ. Հարությունյանները գործով չպարզված անձանց հետ, մյուս կողմից` Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը եղբոր` Ս. Եղյանի հետ վիճաբանել են: Ա. Վարդանյանը հարվածել է Ս. Եղյանի դեմքին, իսկ սկսված վիճաբանության ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ժամանակ «Օպել» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից իջած անհայտ անձինք, միանալով Ա. Վարդանյանին, ծեծի են ենթարկել Ս. Եղյանին, որն էլ ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած փայտե մահակով հարվածել է Ռ. Հարությունյանի գլխին: Վիճաբանությունը դադարեցնելու նպատակով Արմեն Եղյանը իր մոտ եղած «Կոմբատ» մոդելի օդաճնշիչ ատրճանակով 2 անգամ կրակել է օդ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: