ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

14.05.2019 16:51 Պարզաբանում

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության բաժին բերվածներից մեկը լրագրողների հետ զրույցում խոսել է ոստիկանության բաժնում իր համար ապահովված առանձնահատուկ հարմարավետության մասին:
Հայտնում ենք, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Առանց բացառության՝ բոլոր ոստիկանություն բերվածների համար ապահովվում են հավասար պայմաններ այն չափով, որ չափով նախատեսում են իրավական ակտերն ու թույլ է տալիս ոստիկանության ծառայողների էթիկան:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու և քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու փորձերից: