1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

15.06.2015 13:33 Պարզաբանում
Պարզաբանում
«Առավոտ» օրաթերթի 2015 թ. հունիսի 13-ի համարի՝ «Լրագրողին սպառնում են սպանել» հրապարակման պնդումը, թե սպանության սպառնալիք ստացած Նանե Մակուչյանին «իրավապահ մարմիններից ոչ մեկն այդպես էլ չի արձագանքել», իրականությանը չի համապատասխանում։
09.06.2015 թ. ժամը 17.10-ին Նանե Մակուչյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Էրեբունու վարչական տարածքի մի բնակչուհի հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է, որ նրա որդին սպանելու է իրեն։ Իր բացատրությամբ Մակուչյանը հայտնել է, որ Ձորաղբյուրում գտնվող իր տունը վերանորոգողն անավարտ է թողել նորոգման աշխատանքները, ինչի համար էլ իրենք գումարային խնդիրներ ունեն։ Այդ վարպետի հեռախոսահամարը պարզելու նպատակով նշված օրը, ժամը 16.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, ինքը զանգահարել է վերջինիս մորը, սակայն կինն իր հետ կոպիտ է խոսել և ասել.«Իմ որդին սպանելու է քեզ, դու նրա ձեռքով ես մեռնելու»։ 
Մակուչյանը  բացատրությամբ նշել է, որ ինքը սպառնալիքն իրական է համարում, քանի որ նախկինում նշված ընտանիքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել։ Ն. Մակուչյանը, սակայն, հրաժարվել է դեպքի առթիվ գրավոր հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ իր ահազանգն արդեն իսկ հաղորդում է համարվում, իսկ գրավոր հաղորդում տալու մասին պետք է խորհրդակցի փաստաբանի հետ։
Նշված փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։