ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

15.08.2013 11:43 Պարզաբանում
«Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 8-ի համարում հրապարակվել է «Անձնագրային բաժնում գործում են սիմպատիաներով» վերտառությամբ հոդված, որ ս/թ օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի բնակիչ Սեդա Վարդանյանը դիմել է Վարդենիսի անձնագրային ծառայություն` ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու խնդրով, սակայն ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանը մերժել է` պատճառաբանելով, որ Այրք համայնքի ղեկավարի հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով անձնագիրը կփոխանակի միայն նշված համայնքի հաշվառումից դուրս գալու պայմանով:
Ուումնասիրությամբ պարզվել է, որ Սեդա Նորիկի Վարդանյանը ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու խնդրով Վարդենիսի անձնագրային ծառայություն է դիմել 08.08.2013 թ-ին և վերջինիս անվամբ 09.08.2013 թ-ին տպագրվել է AN 0607973 սերիայի ՀՀ քաղաքացու անձնագիր:
Հրապարակման կապակցությամբ համապատասխան պարզաբանում է պահանջվել Վարդենիսի անձնագրային ծառայության ղեկավար Գ. Երանոսյանից և համաձայն վերջինիս ներկայացրած տեղեկանքի` 06.08.2013 թ-ին Սեդա Վարդանյանը, դիմելով իրեն, խնդրել է անձնագիրը փոխանակել 3 աշխատանքային օրվա ընթացքում և հաշվառվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում, ինչի կապակցությամբ վերջինիս պատշաճ պարզաբանվել է անձնագիրը սահմանված 5 աշխատանքային օրից շուտ փոխանակելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու կարգը:
«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հանգամանքների վերաբերյալ բացատրություն է տվել նաև անձամբ Սեդա Վարդանյանը, ըստ որի 06.08.2013 թ-ին դիմել է Վարդենիսի անձնագրային ծառայություն` ՀՀ քաղաքացու անձնագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանակելու և Մեծ Մասրիկ համայնքում հաշվառվելու խնդրով, ինչի կապակցությամբ ծառայության ղեկավար Գ.Երանոսյանը պարզաբանել է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակումը և բնակչության պետական ռեգիստրում հաշվառումը հնարավոր է իրականացնել նաև միաժամանակ, սակայն նոր անձնագիրը կտրամադրվի դիմելուց 5 աշխատանքային օր հետո, իսկ այն 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել ԱՎՎ:
Ս. Վարդանյանը բացատրությամբ հերքել է նաև «Ժողովուրդ» օրաթերթում իր անունից հրապարակված փաստարկները` նշելով, որ Գ. Երանոսյանի կողմից անձնագիրը միայն Այրք համայնքի հաշվառումից դուրս գալու պայմանով փոխանակելու վերաբերյալ արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և այն իր կողմից չի արվել:
 
 ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ