1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

16.01.2014 14:49 Պարզաբանում
Դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ որոշ զանգվածային լրատվության միջոցներ տարբեր մեկնաբանություններ էին արել, ուստի անհրաժեշտ ենք համարում պարզաբանել:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած  Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, նա դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեում գտնվող «Ակբակրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղում հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի բաժանմունքի ոստիկանի կողմից` տեղի ունեցող դեպքի ընթացքում ազդանշանային համակարգը միացնելուց հետո։
Արթուր Եգանյանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել։