1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

17.05.2018 17:43 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Համացանցում հրապարակվել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ուղղված` ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի բաց նամակը, ուր հեղինակն անդրադառնում է երգչուհի Ալլա Լևոնյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին:
Հայտնում ենք, որ Ալլա Լևոնյանը 2017 թ. օգոստոսի 14-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գայանե Մանուկյան անունով օգտատերը Ֆեյսբուք սոցցանցում իրեն սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել:
Նյութերի նախապատրաստման փուլում ուսումնասիրվել են հաղորդման հետ կապված բոլոր հանգամանքները և օգոստոսի 24-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է կայացվել:
Ինչ վերաբերում է բաց նամակում նշված` Shamshyan.com կայքի` իբր ոստիկանության «վերահսկողության տակ գտնվելու» մեղադրանքին, ապա հայտնում ենք, որ ոչ միայն այդ, այլև առհասարակ որևէ կայք, բացի Police.am-ից, ոստիկանության հետ որևէ առնչություն չունի:
Գայանե Մանուկյանի, այսպես ասած «հետախուզման» վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ տեղեկացնենք, որ որևէ ԶԼՄ այդ հարցով ոստիկանություն չի դիմել, չի եղել գրավոր կամ բանավոր որևէ հարցում, ուստի և չի հետևել ոստիկանության որևէ պատասխան կամ պարզաբանում:
Եվ վերջապես, ինչ վերաբերում է նամակի հեղինակի` երգչուհուն ու նրա փաստաբանին «մերկապարանոց հայտարարությունների» համար քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջին, տեղեկացնում ենք, որ այդ կարգի հայտարարությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, և անձը իր շահերի պաշտպանության համար կարող է դիմել դատարան: