1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

18.03.2014 15:03 Պարզաբանում
Պարզաբանում
«ՀԺ»-ն իր 18.03.2014 թ. համարի մի հրապարակման մեջ նշել է, թե  ՀՀ ոստիկանության պետը զենք է նվիրել քաղաքացու:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի նշանակման առաջին իսկ օրվանից ոստիկանությունը հետևողական աշխատանք է տանում քաղաքացիների մոտ պահվող զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ՝ նկատի ունենալով զենքի կիրառման հնարավոր վտանգները: Բացի այդ, ոստիկանության պետն ըստ օրենքի չի կարող քաղաքացիներին պարգևատրել զենքով. «Զենքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ ՀՀ ոստիկանության պետը իրավունք ունի զենքով պարգևատրելու ոստիկանության ծառայողներին՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար: 
Կրկին խորհուրդ ենք տալիս որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. թեմա փնտրելիս չեղած մեղքեր մի հորինեք ու ձեռնպահ մնացեք ընթերցող գրավելու նպատակով պաշտոնյաների անուններ շրջանառելու ոչ կոռեկտ հնարքից: