1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

19.08.2019 18:36 Պարզաբանում

Այսօր NEWS.am-ում հոդված է հրապարակվել «Ակտիվիստ Գեղամ Ադյանը տեղափոխվել է հիվանդանոց» վերտառությամբ: Դրանում մասնավորապես ասված է, որ «Ակտիվիստ Գեղամ Ադյանը Արաբկիր ոստիկանության մոտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»:
Հոդվածում նաև նշված է, որ իրենք զրուցել են բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ: Տեղակալն ասել է, որ թեև Գեղամ Ադյանը հայտարարում է, թե իրեն խփել են, սակայն ըստ ախտորոշման` նրա մոտ նեւրոտիկ ռեակցիա է, սրտի ռիթմի խանգարում: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Գեղամ Ադյանին ծեծելու հանգամանքը բացառելով՝ հիշեցնում ենք, որ վարչական բերում իրականացնելիս կարող է կիրառվել նաև համաչափ ֆիզիկական ուժ: Իրականում բաժնում նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները շտապօգնություն են կանչել, և նա տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, թե ըստ Ադյանի հայտարարության՝ «կարմիրբերետավորներն» են բերելիս իրեն ծեծի ենթարկել:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, հանգամանքները պարզվում են: