ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

20.09.2019 15:09 Պարզաբանում

Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։ Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր երաժշտություն։ Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել իրենց պահանջներին։ Հերացու փողոցում միայն հարկադրաբար կանգնեցվել է մեքենան։ Վարորդը հրաժարվել է ներկայացնել մեքենայի փաստաթղթերը, ինչից հետո, ժամը 00.30-ին, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, և նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Բացի այդ, դեպքի վայր հրավիրված ՃՈ ծառայողները ստուգել են վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ ալկոհոլի պարունակությունը 1.109 մգ/լ է եղել, ինչի համար վերջինիս նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Մեքենայի վարորդը հրաժարվել է բացատրություն տալուց, նրա մարմնի վրա ակնհայտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։