1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

21.02.2019 16:31 Պարզաբանում

20.02.2019թ. ArmLur.am կայքում հրապարակվել է ««Եթե մտնես տեսակցության, համոզի` գողությունը վիզ առնի». դատապարտյալի մայրն ահազանգում է» վերտառությամբ հոդվածը և տեսանյութ՝ ներկայացվում է Վարդենիս քաղաքի բնակիչ Արմինե Կարապետյանի կոչը ՀՀ վարչապետին և բաց նամակը՝ ուղղված ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանին։ Նշելով, որ 2018թ-ի դեկտեմբերի 18-ին Վարդենիսում բնակարանային գողություն է եղել, ինչում մեղադրում են Արմինե Կարապետյանի որդուն` Վալերի Կարապետյանին, իսկ վերջինս ասում է, որ ինքը կապ չունի այդ գողության հետ, որ քրեական գործով միակ ապացույցը ոստիկան Արթուրի կեղծ վկայությունն է։
Տեղեկացնենք, որ դեռևս 16.01.2019 թ. ՀՔԾ-ից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն էր ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից Վալերի Կարապետյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ՝ այլ լրատվամիջոցում հրապարակված հոդվածը, որը ուսումնասիրվել և քննարկվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության շտաբի կողմից։ Պարզվել է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Արթուր Մուրադյանը բացատրությամբ հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 21-ի սահմաններում, Վ. Համբարձումյանի փողոցում քայլելիս նկատել է կասկածելի վարքագծով մարդկանց, մոտեցել և ճանաչել է, որ Վարդենիս քաղաքի բնակիչներ Նարեկ Գորոյանն ու Վալերի Կարապետյանն են։ Մուրադյանը նկատել է նաև Կարապետյանի գոտկատեղին ամրացված փոքր կացին։ Մուրադյանը հայտնել է նաև, որ ինքը մոտեցել է նրանց և իր «Ի՞նչ եք անում» հարցից հետո դիմել են փախուստի։ Այսինքն նա ոչ թե դեպքի վայրում է տեսել ինչ- որ անձանց և նմանեցրել Կարապետյանին, այլ հստակ ճանաչել է երկուսին էլ։ Մուրադյանը նշել է նաև, որ Վ. Կարապետյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ նախկինում միջանձնային լարված հարաբերություններ, հակասություններ, կոնֆլիկտ կամ թշնամանք չի ունեցել։
Ստուգման արդյունքներով պարզվել է նաև, որ Ա. Մուրադյանը անձնական նախաձեռնությամբ խոսակցություն չի ունեցել Վ. Կարապետյանի ծնողների հետ և նրանց չի հորդորել, որ համոզեն իրենց որդուն ընդունել մեղքը, այլ Կարապետյանի ծնողներն են ոստիկանության Վարդենիսի բաժնում մոտեցել իրեն և հետաքրքրվել, թե կա՞ արդյոք որևէ հնարավոր տարբերակ, որ իրենց որդուն գոնե ստորագրությամբ ազատ արձակեն, և ինքն էլ պարզաբանել է օրենքի պահանջները, որ, եթե Վ. Կարապետյանն ընդունի իր մեղքը՝ պարտավորվի փոխհատուցել տուժողին պատճառված վնասը և համագործակցի վարույթն իրականացնող մարմնի հետ, ապա հնարավոր է, որ դա դիտվի մեղմացուցիչ հանգամանք։
Պարզվել է նաև, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում Վալերի Կարապետյանի նկատմամբ որևէ հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ոչ ոք ծեծի չի ենթարկել։