Պարզաբանում

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Անձնագրային և վիզաների վարչությունն այցելուների համար անհարմարություններ է ստեղծել, մասնավորապես, վարչության առաջին հարկում տեղադրվել է ընդամենը մեկ վճարային տերմինալ, որը հերթերի և կուտակումների պատճառ է դառնում:
Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում տեղադրված է վճարումներ կատարելու համար նախատեսված 2 տերմինալ` 1-ին և 3-րդ հարկերում: Բացի այդ, հնարավոր սխալներից խուսափելու և անհարկի հերթեր չառաջանալու համար անձնագրային և վիզաների վարչության ղեկավարության պահանջով` վճարային տերմինալներ սպասարկող կազմակերպության կողմից նշանակվել են պատասխանատուներ, ովքեր կազմակերպում են համապատասխան վճարումների մուտքագրումները:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ անձնագրային գործողությունների համար գանձվող վճարները քաղաքացիները կարող են կատարել ինչպես տեղում՝ վճարային տերմինալների միջոցով, այնպես և բանկերում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում: