ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

22.07.2019 14:39 Պարզաբանում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը 168.am կայքին 21.07.2019թ. տված հարցազրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ Իջևանում ոստիկանների կողմից եղել է ֆիզիկական ուժի ոչ համաչափ կիրառում, ընդ որում՝ նման եզրահանգման եկել է ոչ թե դեպքերի ժամանակ տեղում լինելով, այլ համացանցով մշտադիտարկում իրականացնելով:
Ի պատասխան անհամաչափ ուժի վերաբերյալ հարգարժան իրավապաշտպանի և այս առթիվ հանրության համակարծիք ներկայացուցիչների դիրքորոշման, ոստիկանությունը պարզաբանում է.
Ապրիլյան իրադարձություններից հետո հավաքների նկատմամբ ոստիկանության գործելակերպը կարող էր և պետք է փոփոխվեր, քանի որ մարդու իրավունքների նկատմամբ պետության հարգանքի սահմանադրական սկզբունքը ստացել է նոր որակ և բովանդակություն: Խաղաղ և անօրինական (ճանապարհները դիտավորությամբ փակելով ուղեկցվող) հավաքների նկատմամբ ոստիկանությունը դրսևորելու է զուսպ վերաբերմունք և ուժի կիրառմամբ դրանց միջամտելու է միայն այն դեպքերում, երբ հավաքի մասնակիցների կողմից հանրային շահի կամ այլոց սահմանադրական իրավունքների դեմ ոտնձգությունը ոստիկանության գնահատմամբ կլինի անհամաչափ, նույն է թե՝ կհատի անհանդուրժելիության շեմը, և եթե այլ միջոցներով հնարավոր չի լինի վերականգնել խախտված հասարակական կարգը կամ այլոց ազատ տեղաշարժվելու խախտված իրավունքը: Խաղաղ և անօրինական հավաքները դադարեցնելիս, դրա մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կամ չի գործադրելու կամ գործադրելու է նվազագույն չափով, այնպես ինչպես նախատեսված է «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի և հրազենի գործադրման մասին» ՄԱԿ-ի 1990 թվականի սեպտեմբերի 7-ի հիմնական սկզբունքների 13-րդ կետով, և ինչպես բխում է ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի բովանդակությունից:
Իջևանում ոստիկանությունը հավաքը դադարեցնելիս ղեկավարվել է բացառապես վերոհիշյալ մոտեցումներով և ձեռնպահ է մնացել միանգամից ու կոշտ ուժ գործադրելու նախկինում կիրառելի պրակտիկայից: Իջևանում խաղաղ հավաքը բռնությունների վերաճել է հընթացս, հավաքի մի շարք մասնակիցների անկազմակերպ ու անպատասխանատու գործողությունների արդյունքում: Որևէ նախնական տեղեկություն հնարավոր բռնարարքների մասին չի եղել, ուստի սկզբնական փուլում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողները կրել են նվազագույն անհատական պաշտպանության միջոցներ:
Ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքների դադարեցման մասին որոշում կայացնելիս պահպանելու է ժողովրդավարական իրավական ընթացակարգերը, սակայն ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ կիրառելու հիմքերի առկայության դեպքում գործելու է օրենքի խստությամբ: Անկախ հավաքի մասնակիցների պահանջների բնույթից և բովանդակությունից, դրանք օրինական կամ անօրինական լինելու հանգամանքից, «Հավաքների ազատության մասին» օրենքը բոլորի նկատմամբ կիրառվելու է միատեսակ:
Ինչ վերաբերում է Իջևանում տեղի ունեցած գիշերային ձերբակալություններին, ոստիկանությունը հայտարարում է, որ բոլոր ձերբակալվածների ազատությունը ժամանակավորապես սահմանափակվել է ծանր հանցագործություն կանխելու և բացահայտելու նպատակներով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ու կարգով, ձերբակալված անձանց քրեադատավարական իրավունքների ու ազատությունների պահպանմամբ: Գիշերային ժամերին ձերբակալում իրականացնելու գործողությունը պայմանավորված է եղել բացառապես դրա անհետաձգելի բնույթով, քրեական գործի քննությանը խոչընդոտելը (հակազդումը), քննությունից խուսափելը և նոր հանցագործությունների կատարումը բացառելու նկատառումներով:
Ոստիկանությանն անհամաչափ ուժի կիրառում վերագրող կարծիքների բարձրաձայնումը անհիմն է: Իջևանում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերի սահմանափակ լինելը կամ դեպքերի միակողմանի մեկնաբանությունները ուժի անհամաչափ կիրառման առնչությամբ եզրահանգումներ անելու հիմքեր չեն կարող հանդիսանալ, ուստի խնդրում ենք զերծ մնալ զգացմունքային գնահատականներից: