ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում նույնականացման քարտ ստանալու կարգի վերաբերյալ

24.01.2014 18:00 Պարզաբանում
Պարզաբանում նույնականացման քարտ ստանալու կարգի վերաբերյալ
Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Անհրաժեշտ է նշել, որ նույնականացման քարտ չստանալու կամ առանց նույնականացման քարտի բնակվելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն: Այլ է խնդիրը, եթե որևէ իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ լինի նույնկանացման քարտի առկայություն: 
ՀՀ ոստիկանությունը չի համարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վարող լիազոր մարմին: Ուստի առաջարկվում է նշված հարցի պատասխանը ստանալու համար դիմել իրավասու մարմնին:
Բոլոր դեպքերում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ պարտադիր դրույթներ նախատեսված չեն: Նշված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը:
Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16-18 տարեկան արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր (այսինքն սովորական անձնագիր): 16 տարեկանից բարձր մյուս կատեգորիայի անձանց անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում  անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձը պետք է ստանա նույնականացման քարտ՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար, իսկ ճամփորդելու համար՝ նաև կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: 
Նույնականացման քարտ ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի  14-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված է պետական տուրքի վճարում 3.000 ՀՀ դրամի չափով: Նշված վճարից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Առավել սեղմ ժամկետում նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար բացի նշված վճարից ՀՀ քաղաքացին վճարելու է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշմամբ սահմանված վճարը՝ 1 աշխատանքային օրվա համար 20.000 ՀՀ դրամի, իսկ 3 աշխատանքային օրվա համար 10.000 ՀՀ դրամի չափով: 
Նույնականացման քարտի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարները տնօրինվում են ՀՀ օրենսդրության համաձայն հաստատված նախահաշիվների հիման վրա՝ համապատասխան տողերով: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ արտաբյուջետային միջոցները ևս համարվում են պետական բյուջեի համամասնություն և գանձված բոլոր միջոցները ծախսվում են պետական կարիքների համար: