ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

27.09.2017 10:41 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

2017թ. օգոստոսի 26-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրվել էր «Սիսիանի քաղաքապետի մարդիկ տաքսի ծառայության տնօրենի՞ են ծեծել. Քաղաքապետի ոստիկանապետ ազգականը կոծկու՞մ է դեպքը» վերտառությամբ հոդված այն մասին, որ Սիսիան քաղաքում կայանալիք խոշորացված համայնքների ղեկավարների ընտրության կապակցությամբ գործող քաղաքապետի կողմնակիցների և հակառակ կողմի ներկայացուցիչների միջև օրեր առաջ տեղի են ունեցել վիճաբանություններ, իսկ դրանցից մեկի ժամանակ՝ նաև ավտովթար: Արդյունքում՝ քաղաքի բնակիչներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն դեպքը ոստիկանության Սիսիանի բաժնում չի հաշվառվել, քանի որ բաժնի պետը քաղաքապետ Արթուր Սարգսյանի կնոջ եղբայրն է:
Բացի այդ, Ա. Սարգսյանի մտերիմ Ս. Հ.-ն 7-8 անձանց հետ ծեծի է ենթարկել նույն քաղաքում գործող տաքսի ծառայության տնօրեն Կ. Հ.-ին, որին ծանր մարմնական վնասվածքներով տարել են տուն:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության Սիսիանի բաժնից տրված օպերատիվ հաղորդագրության համաձայն՝ 2017 թ. հունիսի 19-ին, ժամը 23:55-ին, անհայտ քաղաքացին ահազանգով հայտնել է, որ Սիսիան-Բռնակոթ ճանապարհահատվածում մի խումբ անձինք վիճաբանում են:
Բացի այդ, հունիսի 20-ին, ժամը 00:40-ին և 01:30-ին, Աղիտուի զինվորական հոսպիտալից հաղորդումներ են ստացվել, որ տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Սիսիան քաղաքի բնակիչներ Ռ. Ս.-ն ու Վ. Մ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունիսի 19-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հիշյալ վայրում տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Այդ ընթացքում նույն քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն իր վարած ավտոմեքենան տեղաշարժելիս վրաերթի է ենթարկել Ռ. Ս.-ին և անզգուշությամբ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Սիսիանի բաժնից ստացված տեղեկանքի համաձայն՝ հիշյալ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում Վ. Մ.-ն, անհայտ անձի կողմից հարվածներ ստանալով, իր վարած «Վազ 21061» մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել, ինչի հետևանքով տեղի է ունեցել նշված վրաերթը:
Պարզվել է նաև վիճաբանությանը ներկա գտնված անձանց տվյալները, իսկ մարմնական վնասվածքներ ստացածների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքնություններ:
2017թ. հունիսի 22-ին նախապատրաստված նյութերը Սյունիքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղ 2017թ. հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ռազմիկ Հակոբյանը տված բացատրությամբ հայտնել է, որ 2017թ. օգոստոսի 28-ին «Հրապարակ» օրաթերթի ինտերնետային կայքից տեղեկացել է, որ Ս. Հ.-ն 7-8 անձանց հետ ծեծի են ենթարկել Կ. Հ.-ին:
Վերոգրյալի մասին զեկուցել է բաժնի պետին և նրա հանձնարարությամբ նույն օրն այն գրանցվել է հանցագործությունների մասին հաղորդումների հաշվառման թիվ 1 գրքում: Իր կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում Կ. Հ.-ն ժխտել է Ս. Հ.-ի կամ որևէ այլ անձի կողմից ծեծի ենթարկվելու հանգամանքն ու հավելել, որ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում վերջինիս և քաղաքապետ Արթուր Սարգսյանի հետ:
Վերոհիշյալը տված բացատրությամբ հաստատել է Ս. Հ.-ն:
2017թ սեպտեմբերի 7-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի օրինականությունը ստուգվել է Սյունքի մարզի դատախազի կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի և ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի միջև բարեկամական կապ չկա:
Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածում հիշատակված վիճաբանության և վրաերթի դեպքերը սահմանված կարգով հաշվառվել են ոստիկանության Սիսիանի բաժնում և տրվել է համապատասխան ընթացք, իսկ Կ. Հ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը հերքվել է նույն բաժնում նախապատրաստված նյութերով:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի նպատակահարմար է համարվել ուսումնասիրության արդյունքները թողնել անհետևանք՝ առանց ծառայողական քննություն սկսելու: