1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

30.10.2015 14:17 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
www.galatv.am  կայքում «Ընտրողների թիվն ու ցուցակների անճշտությունները. Լավագույն ավանդույթ» վերտառությամբ հոդվածում Արամ Մանուկյանի կողմից արվել են հայտարարություններ, թե իբր Արաբկիրի 4-րդ և Շենգավիթի 11-րդ ընտրատեղամասերում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ցուցակներում 3.000 հոգի ավելացել է, 10.000 հոգի ավելացել է յուրաքանչյուր ցուցակում, իսկ 7.000-ը հեռացել են, որից 2-ից 3 հազարը մահացածներ են:
Հայտարարության համաձայն «Հովհաննիսյան Գայանե», «Հարությունյան Անահիտ», «Գրիգորյան Արմեն» անուն, ազգանունով անձանց տվյալները կրկնվում են համապատասխանաբար 38, 37 և 36 անգամ:
Ոստիկանությունը պարզաբանում է:
Նախ անհրաժեշտ է նշել, որ Արաբկիրի 4-րդը և Շենգավիթի 11-րդը ոչ թե ընտրատեղամասեր են, այլ 2 ընտրատարածքներ, որոնց մեջ կան մի քանի ընտրատեղամասեր: 
2013թ. ՀՀ Նախագահի ընտրությունների և 2015թ. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախնական ցուցակներում ընդգրկված քվեարկությանը մասնակցող անձանց տարբերությունը Արաբկիրի ընտրատարածքում կազմում է 2.029, իսկ Շենգավիթի ընտրատարածքում՝ 2.253: Անհասկանալի են ցուցակներում 3.000, ինչպես նաև 10.000 անձի տարբերության մասով թվային վերլուծությունները, առանց հիմնավոր փաստարկների: 
Հիմնազուրկ են նաև վերլուծությունները 2.000-3.000 մահացած անձանց քանակի վերաբերյալ: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ անձը մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվում է այն դեպքում, երբ սահմանված կարգով գրանցվել է մահը: Առավել ևս, ներկայումս ՔԿԱԳ մարմնի և ՀՀ ոստիկանության միջև գործում է էլեկտրոնային կապ, համաձայն որի` մահը գրանցած մարմինը տեղում՝ էլեկտրոնային եղանակով անմիջապես անձին հանում է ռեգիստրի հաշվառումից: Բացի այդ, ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում տանում է ակտիվ աշխատանքներ այն մահացած անձանց տվյալները հայտնաբերելու, պարզելու և հաստատելու ուղղությամբ, որոնց մահը սահմանված կարգով չի գրանցվել իրավասու մարմնում, կամ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և մահվան փաստի վերաբերյալ տեղեկատվությունը հասու չի եղել ՀՀ իրավասու մարմիններին: 
Ակնհայտ է, որ ցուցակներում «Հովհաննիսյան Գայանե», «Հարությունյան Անահիտ», «Գրիգորյան Արմեն» անուն-ազգանուններն ընտրվել են միտումնավոր, քանի որ դրանք Հայաստանի Հանրապետությունում տարածված անհատական տվյալներ են: 
Առարկայազուրկ և չհիմնավորված հայտարարություններ անելու փոխարեն կոչ ենք անում ուսումնասիրել հրապարակված նախնական ցուցակները և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով անճշտություններ հայտնաբերելու դեպքում դիմել ՀՀ ոստիկանություն: Յուրաքանչյուր դեպքով կասկած առաջանալու պարագայում պատրաստակամ ենք ցուցադրել նաև լուսանկարները, ինչպես և այլ անհատական տվյալներ, համոզվելու համար, որ ցուցակներում բացառվում են նույն անձի տվյալների մեկից ավելի առկայությունը: