ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

18.04.2013 11:38 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին: 
Այդ տեղեկությունները զուրկ են որևէ հիմքից և չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ ևս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե ապատեղեկատվություն տարածելը:
Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երևույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով:
Սթափվե՛ք: 
Ձեր տարածած ապատեղեկատվությունը ոստիկանության հեղինակությանը չի վնասում, որովհետև ճշմարտությունը միշտ զորավոր է ստից: Վնասում է ձեր հեղինակությանը, մոլորության մեջ է գցում ընթերցողին ու հասարակությանը և, բումերանգի պես, կրկին վերադառնում ձեզ՝ անհավատության ու անվստահության տեսքով:
Կրկին հիշեցնում ենք՝ հավաստի տեղեկատվություն հրապարակելու լավագույն միջոցը իսկապես իրազեկ և պատասխանատու աղբյուրի հետ համագործակցելն է, տվյալ դեպքում՝ ոստիկանության, որը միշտ պատրաստ ու բաց է ազնիվ գործընկերության համար: