1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

06.12.2013 19:12 Պարզաբանում
Պարզաբանում
Դեկտեմբերի 5-ին  www.aravot.am կայքում հրապարակում է եղել «ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված հոլանդացին դիմելու է միջազգային լրատվամիջոցներին» վերնագրով: 
Ըստ հրապարակման` Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսի ընկերուհին բողոքում է, որ ինքը չի մասնակցել հավաքներին, իրեն ոստիկանություն են տարել ապօրինի, պահել 6 ժամ և այլն:
Նշենք, որ նշված քաղաքացին 1985 թ. ծնված, Նիդերլանդներ (Հոլանդիա) պետության քաղաքացի Հենդրիկ Մաարտեն Ադրիաանսն է, ով մի շարք այլ անձանց հետ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները խախտելու համար, տարվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին: Այդ անձանց թվում են եղել նաև ԱՄՆ քաղաքացի, 1977 թ. ծնված Վրեժ Ստեփանի Զատիկյանը և Կանադայի քաղաքացի, 1989 թ. ծնված Րաֆֆի Րիչարդի Էլլիոթը:
Չնայած այն հանգամանքին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները տարածվում են նաև օտարերկրացիների վրա, այնուամենայնիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության շրջանակներում ուսումնասիրվում է նաև վերոնշյալ հարցը: