1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

07.12.2016 11:32 Պարզաբանումներ

Է. Շատվորյանը «Ժողովուրդ» օրաթերթի 06.12.2016 թվականի թիվ 215 համարում հրապարակել է «ՃՈ տեսուչները տուգանելու մոլուցք ունեն» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարել Ճանապարհային ոստիկանության վարչական ակտը գանգատարկելու գործընթացին, դժգոհություն հայտնել լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ չունենալու պատճառով իրեն գանգատի քննության արդյունքում ընդունված որոշումը չհանձնելու փաստից:
ՈՒսումնասիրման արդյունքում պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության 29.08.2016 թվականի թիվ 1604979655 որոշումը հասցեատիրոջ՝ Ն.Շ-ի կողմից 13.09.2016 թվականին վերադասության կարգով գանգատարկվել է: Գանգատի քննության արդյունքում պարզվել է, որ որոշումը տեխնիկական վրիպակի արդյունք է և Ճանապարհային ոստիկանության 30.09.2016 թվականի թիվ Շ-447 որոշմամբ այն բեկանվել է: Ընդունված որոշումը սահմանված կարգով փոստային ծառայության կողմից առաքվել է հասցեատիրոջը:
Հոդվածի հեղինակի կողմից գանգատարկման ընթացակարգի նկարագրությունը հիմք է տալիս փաստելու, որ քաղաքացուն ընդունելու, խնդիրը պարզաբանելու և համապատասխան լուծում տալու գործում Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից պահպանվել են օրինականության և էթիկայի նորմերը, միջոցներ ձեռնարկվել հնարավորինս օպերատիվ կերպով շտկել վրիպակը: Վարչական ակտը համապատասխան լիազորությունը հաստատող փաստաթուղթ չունեցող անձին չհանձնելը նույնպես բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից, հետևաբար օրինական է: Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողի «չոր» պատասխանին, ապա, ամենայն հավանականությամբ պատասխանի նման ընկալման արդյունք է հանդիսացել ներկայացված պահանջի մերժումը:
Ընդունելով Ճանապարհային ոստիկանության 29.08.2016 թվականի թիվ 1604979655 որոշման ոչ իրավաչափ լինելու փաստը, հարկ է նշել, որ այդպիսիք կրում են եզակի բնույթ, մեծամասամբ կապված են տեխնիկական թերությունների հետ, ուստի դրանց մեծ քանակության մասին հոդվածագրի դիտարկումը, ոստիկանության ծառայողներին տրված որակումներն անհիմն են և անընդունելի: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում Ճանապարհային ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունները, սեփական նախաձեռնությամբ կամ քաղաքացիների օգնությամբ հայտնաբերում այդ գործում առկա որոշակի թերությունները և հրատապ միջոցներ ձեռնարկում դրանք շտկելու ուղղությամբ: