ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

08.11.2013 19:09 Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ  արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին: 
Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների  ժամանակ  քվեարկություններին չեն կարող մասնակցել:
ՀՀ օրենսդրության համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ըստ բնակության վայրի հաշվառվում են զորացրվելուց հետո: 
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: Զորացրվելու կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված անձանց տվյալները առկա չեն ընտրողների ցուցակներում: Հետևաբար, անկախ այն հանգամանքից զինծառայողը գտնվում է զորամասում, թե ժամանակավոր արձակման մեջ, վերջինս չի կարող  մասնակցել ընտրությանը: