ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

13.11.2013 12:42 Պարզաբանում
Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարեկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը`  «Զվարթնոց»  օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում: 
Տեղեկացնում ենք, որ Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս  02.07.2013 թ.-ին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից, և նրան  անձնագիրը հանձնվել է օտարերկյա պետություններում վավերականության մասին նշումով: Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013 թ.-ին`  5 տարի ժամկետով, որը վավերական է  մինչև 02.07.2018 թվականը:
Հետագայում, կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար, Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել: