1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

15.01.2015 23:59 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները` խաղաղ հավաքների մասնակիցների  իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը, բացառապես օրենքով նախատեսված միջոցների կիրառմամբ, ապահովել է նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
2015թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում, Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ սկսված խաղաղ հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսության շենք: Ոստիկանության ներկայացուցիչները հավաքի մասնակիցներին մի քանի անգամ կոչ են արել իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքներն իրացնելիս ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներ և հակաիրավական այլ գործողություններ կատարելուց: Այդուհանդերձ, երթին միացած մի խումբ անձինք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել հավաքի բնականոն ընթացքն ապահովելուն և հասարակական կարգի պահպանությանն ուղղված իրենց պարտականությունները կատարող ոստիկաններին:
Բազմաթիվ զգուշացումներից հետո, բացառապես առանձին անհատների հակաիրավական վարքագիծը և դրա հնարավոր բացասական հետևանքները կանխելու և այդ անձանց մեկուսացնելու միջոցով հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու նպատակով, ՀՀ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել զսպիչ և խափանող բնույթի նվազագույն միջոցներ, որի արդյունքում հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների իրավաչափ պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել հավաքի մի շարք մասնակիցներ:
Ցավոք, հնարավոր չի եղել խուսափել նաև բախումներից, որոնց արդյունքում վնասվածքներ են ստացել հավաքի մասնակիցներ և ոստիկաններ: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության հրապարակից, իրավախախտում կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք:
ՀՀ ոստիկանությանը հետագայում ևս հանրությանը կտրամադրի լրացուցիչ կամ նոր տեղեկատվություն:
 
 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ