ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

20.12.2016 17:12 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը դեկտեմբերի 20-ի հրապարակումով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի՝ հին նմուշի անձնագիրը շրջանառության մեջ դնելու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ կատարած մեկնաբանությունների վերլուծության արդյունքում տվել է գնահատական, համաձայն որի՝ մոտ երեք տարի հակասահմանադրական օրենքի պահանջներով քաղաքացիներից գանձվել է 28.000 դրամ, հետո պետական մակարդակով հասկացել են, որ հակասահմանադրական պահանջ էր:
Նախ անհրաժեշտ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական, ամենևին էլ անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից չի տարածվել, իսկ այն աղբյուրին, որտեղից կատարվել է հղումը, խորհուրդ կտայինք չզլանալ և մինչև վերջ մեջբերել միտքը: Եթե օրենքի փոփոխության արդյունքում տրվել է ժամանակավոր լուծում որոշակի կատեգորիայի անձանց իրավունքները իրացնելու նպատակով, դեռևս չի նշանակում, որ այն օրենքի հակասահմանադրական ճանաչելու արդյունք է: Մի խնդիր է որևէ պարտադիր պահանջի վերանայման արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, անձի իրավունքները իրացնելու նպատակով լուծումներ գտնելը և այլ խնդիր օրենքը հակասահմանադրական ճանաչելը:
Եթե օրենքով սահմանված որևէ պարտադիր պահանջի արդյունքում հնարավոր չի լինում իրացնել որոշակի կատեգորիայի անձանց սահմանադրական իրավունքները իրենց համոզմունքներից ելնելով, դեռևս չի նշանակում, որ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է որոշում, համաձայն որի (մեջբերում որոշման եզրափակիչ մասից)
1. «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությամբ, 8-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում:
2. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում ամրագրված նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակում» (մեջբերման ավարտ):
Ավելացնենք նաև, որ վերը նշված որոշման պատճառաբանական մասում ամրագրված է հետևյալը. (մեջբերում որոշումից)
«Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում օրենսդրական լուծումներ գտնելը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման համապատասխան փոփոխությունները կարող են կրոնական համոզմունքներ ունեցող անձանց նախկին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի երկարացման պայմաններում ժամանակավոր երաշխիք հանդիսանալ այդ անձանց՝ իրենց իրավունքների և ազատությունների իրացման համար»: