1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

23.10.2014 17:54 Պարզաբանումներ
Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 2014 թ. հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ հարց բարձրացնելով Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ` Վ. Սարգսյան փողոցով երթևեկելիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» և 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանների հակասության վերաբերյալ:
Միանգամից նշենք, որ տեղադրված նշաններն իրար չեն հակասում: ՀՀ կառավարության 26.10.2006 թ. «Ճանապարհային լուսացույցերին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» որոշման հավելված № 3-ի 50.35 և Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ Ռ 52289-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ» ստանդարտի 5.4.31 կետերով 3.27 ճանապարհային նշանի ազդման գոտին կարող է սահմանափակվել 6.4 ճանապարհային նշանի և (կամ) 1.4 դեղին գույնի հորիզոնական հոծ գծանշման միջոցով: Վ. Սարգսյան փողոցում երկու պայմաններն էլ միաժամանակ ապահովված են: 3.27 նշանը Վ. Սարգսյան փողոցում ընդհանրապես կարելի էր չտեղադրել, որովհետև Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ տվյալ վայրերում կանգառն արգելվում է: Սակայն հաշվի առնելով մեր վարորդների նման նրբին հարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքները` դրանք ստիպված տեղադրվել են:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն
23 հոկտեմբերի 2014 թ.