ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

27.10.2016 18:18 Պարզաբանումներ
Պարզաբանում

«Հայկական Ժամանակ» թերթում տպագրված «300 միլիոն VS նորմալ լուսացույցներ» հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհները լուսացույցներով կահավորվում են ՀՀ կառավարության «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 26.10.2006թ. №1699-Ն որոշման հավելված 1-ի և հավելված 2-ի, ԳՕՍՏ Ռ 52289-2004 և ԳՕՍՏ Ռ 52282-2004 նորմերի պահանջներին համապատասխան: Նշված փաստաթղթերը մշակված են միջազգային չափորոշիչների հիման վրա:
Նշված որոշման հավելված 1-ի 34-րդ կետի համաձայն՝ Տ(T).1.ա, Տ(T).1.ձ և Տ(T).1.աձ տիպի լուսացույցների լրացուցիչ սեկցիայի տեսանելիությունը բարելավելու համար դրանք կահավորվում են սպիտակ գույնի կոր անկյուններով ուղղանկյան ձևի էկրաններով: Օրվա մութ ժամերին լրացուցիչ սեկցիայով լուսացույցների տարբերակումը և լրացուցիչ սեկցիայի տեսանելիությունն ավելի ցայտուն դարձնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը Երևան քաղաքում պարբերաբար թարմացնում է վերոնշյալ բոլոր էկրանները, որոնք այսուհետ կներկվեն նաև լուսանդրադարձիչ ներկով, իսկ վերջին ժամանակներս Երևանի Ֆրանսիայի հրապարակի լուսացույցների վրա փորձնական կարգով էկրանների եզրագծով տեղադրվել են նաև սպիտակ գույնի լույսեր: Միաժամանակ՝ Ճանապարհային ոստիկանությունում տարվում են աշխատանքներ լուսացույցների լրացուցիչ սեկցիաների աշխատանքային ռեժիմում փոփոխություն կատարելու և այն երկգույն (կանաչ և կարմիր) ռեժիմով դարձնելու ուղղությամբ:
Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նույնանման լուսացույցներ են կիրառվում նաև մի շարք այլ պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, ՈՒկրաինայում, Լիտվայում և այլն:
Ինչ վերաբերում է Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի հին սերնդի լուսացույցին, ապա Ճանապարհային ոստիկանությունը վաղուց արդեն սկսել է հին լուսացույցները նոր սերնդի լուսացույցներով փոխարինելու գործընթացը, որն իրականացվում է աշխատանքային պլանի և գրաֆիկի համաձայն:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ