Պարզաբանում
31.07.2018 14:37
Պարզաբանում

«Araratnews.am» կայքում «Փախի ստից, դու չգիտես՝ ինքն ում տղեն ա․ ՀՀԿ-ական պատգամավորի որդին ծեծել է տաքսիստին» վերնագրով հոդված է տեղադրվել, ուր նկարագրվում է տաքսու վարորդի և մի քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպ։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ է ստացվել։ Ահազանգող տղամարդուց հաղորդում է ընդունվել։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։