ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարսպի տակ զենք-զինամթերք է թողել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.55-ին, Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ քաղաքի նախկին կիսահաղորդիչների գործարանի պարսպի տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է մեկփողանի ինքնաշեն կարճեցված փողով հրացան, ուսումնական հակատանկային 1 պայթուցիչ, հակահետևակային 3 ական, հակատանկային 8 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: