ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.04.2015 16:14 ՃՏ պատահարներ

Ապրիլի 11-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 15.00-ին, 14-ամյա աղջիկ է բուժօգնության դիմել և հայտնել, որ ապրիլի 6-ին, ժամը 20.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ներքին Հանդ-Կապան ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 20.30-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարել 74-ամյա տղամարդու, ինչի հետևանքով վերջինս և «Բիուայդի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 21 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո՝ ներկայացել ոստիկանության բաժին:

***
Ապրիլի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Արևաբույր գյուղի հատվածում, իր ընկերոջ վարած, իրեն պատկանող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի բետոնե սալիկին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզում` Արզական գյուղի Բջնիի խճուղու հատվածում, վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալափարս-Չարենցավան ճանապահին վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 82/5 հասցեի դիմաց «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 08.50-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 285-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: