ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.07.2015 15:13 ՃՏ պատահարներ

Հուլիսի 13-ին, ժամը 15.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 20.30-ին, Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 45 շենքի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել 29-ամյա վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 17.45-ին, Երևանի Արզումանյան փողոցի թիվ 15/1 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Արզումանյան փողոցի թիվ 15/1 տան պատին:
«Մերսեդես»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 17.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 25 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Կինը հուլիսի 13-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ և 26-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, ինչի հետևանքով ավտոմեքենաների 5 ուղևորները և վարորդներից մեկը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դայացու» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «Դայացու»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 20 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ատոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, ապա մեկ այլ «Օպել»-ի:
«Օպել»-ների վարորդները և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 7-ամյա տղա, ում մայրը հիվանդանոցում հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 13-ին պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է հուլիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Բերդիկ գյուղի Բաղրամյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Վարորդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Երևանյան փողոցում նկատել են, որ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և կանգնել՝ փորձելով օգնություն ցուցաբերել:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 11 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես E-320» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2103»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Տոյոտա 4 Ռունեռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Լոռու մարզի Մղարթ գյուղին հարակից դաշտում «ՄՏԶ-80» տրակտորի վարորդը կանգնեցրել և փորձել է կարգավորել տրակտորին միացված մամլիչի աշխատանքը, սակայն տրակտորը հետընթաց շարժվել է, վարորդն ընկել է մամլիչի անիվի տակ ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի թմբին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» և «Միցուբիշի Կարիզմա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Կարիզմա»-ի 3 ուղևորները և «Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց է դիմել նաև «Միցուբիշի Կարիզմա»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գյումրիի Լալայան փողոցի թիվ 2/2 հասցեի մոտ «ԻԺ-271501» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին դրված բետոնե կոնստրուկցիաներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 13-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնից Վայքի բաժնում նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 17.05-ին, «աջ և ձախ առաջնային կողերի միջին երրորդականի փակ կոտրվածք` աննշան տեղաշարժով, աջ թիակի կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 58-ամյա կին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 167-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բլրակին, ինչի հետևանքով ուղևորուհին ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: