ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.06.2015 12:02 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում բախվել է «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի:
«Սուզուկի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 10.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-1118» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին ժամը 13.30-ին, անհայտ մոտոցիկլետի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14/68 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Տուժող կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի հունիսի 15-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 22.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի դիմաց «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 40 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ. Սարկավագի և Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երևանյան ու Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12 կ/մ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մեղրի-Գորիս ճանապարհի 128-րդ կ/մ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Տավուշի մարզում` Կողբ-Բերդավան ճանապարհի 2-րդ կմ-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Տավուշ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթբետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: