ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.04.2015 16:54 ՃՏ պատահարներ

Ապրիլի 18-ին, ժամը 13.15-ին, «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 22.20-ին, Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 40 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Քոչինյան փողոցում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2107»-ի ուղևորը և «Ֆորդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 22.50-ին, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 39/1 հասցեի մոտ` հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտից վարորդին բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 23.30-ին, Երևանի Դավիթաշենի 7-րդ և 1-ին փողոցների խաչմերուկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ»-ի ուղևորուհին և «Հոնդա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ցամաքասար և Զարինջա միջհամայնքային ճանապարհին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Բաղրամյան և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Աուդի Ա 6», «Աուդի Ա 80» և «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց Ե 320»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում` հարցականով, կրծքավանդակի բութ տրավմա, աջից քունքի քերծվածք, աջ ստորին վերջույթի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ ապրիլի 18-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Սևան-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին երիտասարդի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և բախվել հողաթմբերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 09.40-ին, Աբովյանի Տիեզերագնացների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան-Ճակատեն ճանապարհի 4-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: