Պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով
03.04.2013 10:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հակոբ Ս.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: