Պայուսակը գողացել էր մեկ այլ հանցագործության համար ոստիկանությունում հայտնվածը
Հուլիսի 31-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել 1945 թ. ծնված Ջուլետա Տ.-ի պայուսակը գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ հանցագործության համար բերման ենթարկված, 1988 թ. ծնված Արթուր Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: