Պոլիէթիլենի հումք գողացողին հայտնաբերեցին
07.05.2015 10:27
Գողություն
Մարտի 14-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Զովունի գյուղում գտնվող մի կազմակերպությունից 450.000 դրամ արժողության պոլիէթիլենի հումք գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները հայտնաբերել և Նաիրիի քննչական բաժին են ներկայացրել 1985 թ. ծնված Արման Վ.-ին, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունը կատարել է ինքը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: