Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին
15.06.2015 09:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողներն օրերս Վանաձորի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի 42 շենքի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1964 թ. ծնված Սուրեն Բ.-ին, որը հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար :
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: