Այսօր Գառնիի գազալցակայանում պայթել է «Նիվայի» գազաբալոնը. կա մեկ զոհ
14.05.2015 18:48
Պայթյուն և վթար
Մայիսի 14-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի գազալցակայանում մեքենա է պայթել, ինչի հետևանքով մահացել է 1988 թ. ծնված Ռոման Սիմոնյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, 1959 թ. ծնված Նորիկ Հ.-ի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն, ինչի հետևանքով Ռ. Սիմոնյանը մահացել է, իսկ Նորիկ Հ.-ն «աջ սրունքի շրջանի վերքեր» վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: