Բերման ենթարկվեց Պուշկին-Փարպեցի խաչմերուկից
23.02.2017 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 22-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: