Բերման ենթարկվեց Էջմիածինի Պռոշյան փողոցից
03.08.2015 12:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 1-ին, ժամը 06.45-ին, Էջմիածին քաղաքի Պռոշյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Թոռնիկ Գ.-ին, ով փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: