Պատահար Երևանի Աթոյան և Նոր Արեշի 15-րդ փողոցների խաչմերուկում
19.06.2015 11:05
ՃՏ պատահարներ
Հունիսի 18-ին, ժամը 17.15-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 15-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: