Պատահար «ԲՄՎ X-5»-ը լիցքավորելիս
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Վերին շրթունքի սալջարդ վերք, վերին ատամնաշարի վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ն:
Վերջինիս գործընկերը ոստիկաններին հայտնել է, որ «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ վարորդը կարծելով, թե լիցաքվորումն ավարտվել է, վարել է մեքենան, ինչի հետևանքով լցակայանի աշխատակից Սամվել Ա.-ն վայր է ընկել և ծնոտը խփելով գետին՝ ստացել նշված վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: