Մահվան ելքով 2 պատահար. 25-ամյա աղջիկը և 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել են
Հունվարի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1991 թ. ծնված Անի Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փետրվարի 2-ին, ժամը 3.30-ին, Անի Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է:
***
2015 թ. դեկտեմբերի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշալույս գյուղում Արթուր Կ.-ն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Կարապետյանին:
Փետրվարի 2-ին, ժամը 3-ին, Նորիկ Կարապետյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: