Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 4-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 64-ամյա կին և հայտարարել, որ Երևանի Տերյան փողոցում վայր է ընկել:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Տերյան և Աղայան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 22.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի 24-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է հունիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում մոտոցիկլից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքացուհին վնասվածքները ստացել է Վարսեր գյուղում կվադրոցիկլ վարելու ընթացքում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 17.00-ին, Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 21.56-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի 2 ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: