Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին
04.12.2015 12:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Անատոլի Չ.-ն, ով նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 365 հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: