Ոստիկանները պարզեցին, որ պանելները գողացել էր սեփականատիրոջ կողմից մատնանշված անձը
11.05.2015 10:51
Գողություն
Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժ գյուղի մի կիսակառույցից գողացել են պանելներ և սեփականատերը գողությունը կատարելու մեջ կասկածում է Արշավիր Ծ.-ին:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է սեփականատիրոջ կողմից մատնանշված անձը՝ 1948 թ. ծնված Արշավիր Ծ.-ն, ով բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: