1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

05.12.2016 11:55 Պարզաբանում
Պարզաբանում

Armlur.am կայքը ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալներից «բացահայտում» է արել, որ «այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 15 հազար 461, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1446-ով ավել է», որպեսզի արդյունքում «հայտնություն» անի, թե «ՀՀ ոստիկանությունը, որպես այդպիսին, չի գործում»:
Պարզվում է, ԱՎԾ տեղեկանքից Armlur-ին հաճո թիվ արտագրելը մի բան է, վիճակագրություն հասկանալը՝ միանգայն այլ բան:
Իրականությունն այն է, որ չհասկացողներին ցնցած 1446 դեպքից (ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 30, Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ) 1343-ը ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածով նախատեսված դեպքեր են, որոնք մինչև 2016 թ. հունվարի 1-ը հաշվառվել են զինվորական քննչական մարմինների կողմից, իսկ այս տարվա հունվարի 1-ից՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում, և գումարվել 2016 թ. գրանցված հանցագործություններին: Պարզ թվաբանական գործողությամբ կարելի է ստանալ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների իրական պատկերը՝ 1446-1343=103:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու հատկապես «սիրողական վերլուծաբաններին» հերթական անգամ կոչ ենք անում հրապարակում պատրաստելիս խորհրդատվության խնդրանքով դիմել ոստիկանության համապատասխան կառույցներին, եթե չեք ցանկանում ինքնախաբեությամբ զբաղվել ու թյուրիմացության մեջ գցել հասարակությանը: