ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («Հայկական ժամանակ» օրաթերթի 4.11.2016 թ. համարում հրապարակված «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում» վերտառությամբ պրիմիտիվ անհեթեթության մասին)

04.11.2016 12:40 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («Հայկական ժամանակ» օրաթերթի 4.11.2016 թ. համարում հրապարակված «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում» վերտառությամբ պրիմիտիվ անհեթեթության մասին)

Հրապարակման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երեւանից Դուբայ, այնուհետեւ Դուբայից Երեւան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է եւ գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ, ըստ թերթի, «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երեւան-Դուբայ-Երեւան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես է ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Թերթի «ուսումնասիրությունները» ցույց են տվել, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երեւան-Մոսկվա-Երեւան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Թերթն ամփոփում է «հայտնագործությամբ»՝ թե «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի, և եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում:
«ՀԺ»-ի «ուսումնասիրությունները» որևէ քննության չեն դիմանում:
Իրողությունը հետևյալն է:
ՀՀ ոստիկանության պետի 30.09.2016 թ. հրամանով 2016 թ. նոյեմբերի 7-ից 10-ը Բալիում (Ինդոնեզիա) կայանալիք Ինտերպոլի Գխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը նոյեմբերի 5-ից 11-ը ներառյալ գործուղվել է Ինդոնեզիա (ք. Բալի):
Նման դեպքերում հրավիրող կողմի հետ, որպես կանոն, համաձայնեցված կարգով (ուղեկցումներ` դիմավորել, ճանապարհել և այլն) սահմանված է ձեռք բերվող ծառայության, տվյալ դեպքում ավիատոմսերի ձեռքբերման հետևյալ նկարագիրը` տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը.
- Մեկնումը` 05.11.2016թ.-ին, թռիչքի ժամը` 18.35-ին, Երևան-Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 05.11.2016թ. թռիչքի ժամը 23.55-ին Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 06.11.2016թ. թռիչքի ժամը 08.55-ին Դուբայ-Դենբարասի օդանավակայան 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
- Ժամանումը ` 11.11.2016 թ. թռիչքի ժամը 00.05-ին Դենբասար-Դուբայ, 11.11.2016թ. թռիչքի ժամը 11.55-ին Դուբայ-Երևան օդանավակայան` 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
Տվյալ, ինչպես նաև ավիատոմսերի ձեռք բերման մյուս բոլոր դեպքերում, ոստիկանությունը գնումները կատարում է բացառապես էլեկտրոնային եղանակով «ARMEPS» համակարգի միջոցով: Տվյալ էլեկտրոնային մրցույթին մասնակցել են 2 օպերատոր՝ «Տրինիդատ» ՍՊԸ-ն` 700000 դրամ գնով և «Սպուտնիկ» ՍՊԸ-ն` 476000 դրամ գնով, որն էլ 10.10.2016 թ. ճանաչվել է հաղթող, և պայմանագիրը կնքվել է 11.10.2016 թ.-ին:
Այսպիսով, «ՀԺ» հրապարակած ավիատոմսի գինը վերագրվում է ոչ թե Երևան-Դուբայ, այլ Ինդոնեզիայի Բալի քաղաք չվերթին: Էլեկտրոնային մրցույթներով մասնակցի (հաղթողի) ընտրության հարցում պետական մարմինների պաշտոնատար անձանց ազդեցությունը հավասարեցված է 0-ի, և դա գիտեն բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական գնումների վերը նշված համակարգով:
Ինչ վերաբերվում է «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից («Սպուտնիկ» ՍՊԻ-ից) են կատարվում» բառակապակցությանը, ապա ներկայացնենք ընթացիկ տարվա սկզբից առ այսօր ձեռք բերված ավիատոմսերի օպերատորների անվանումները. «Տրինիդատ» ՍՊԸ` 21 պայմանագիր, «Ավիատուր Գրուպ»` 18 պայմանագիր, «Սպուտնիկ»` 13 պայմանագիր, «Արմենիա թրավել»` 4 պայմանագիր և 1-ական` «Իմպերիա թրավել» և «Վիզա կոնկորդ» :
Բոլոր նրանց, ովքեր իրականում մտահոգ են պետական միջոցները խնայողաբար և օրինական օգտագործելու հարցերում, խորհուրդ ենք տալիս անհեթեթ վիճակների մեջ հայտնվեուց խուսափելու համար ճշտել ցանկացած տեղեկատվություն ու տվյալ՝ նկատի ունենալով նաև, որ ինչպես սահմանված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատվիրատուն (ցանկացած պետական մարմին) պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը (բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող գնումների), տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց 5 օրացուցային օրվա ընթացքում:

ՀՀ ոստիկանության ՖԲՎ